Պարզաբանում

06/09/2012

«Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 5-ի համարում զետեղված «Դատապարտյալը սպառնում է ինքնասպան լինել» վերնագրով հրապարակման մեջ նշված է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սեյրան Ղահիրյանը ինքնասպան կլինի, եթե համապատասխան մարմինները չվերականգնեն իր ոտնահարված ծնողական իրավունքները:
Տեղեկացնում ենք, որ դեռևս 2007թ. Սեյրան Ղահիրյանի դիմումի հիման վրա «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը քանիցս կապ է հաստատել «Վանաձոր» մանակատան տնօրինության հետ և հետաքրքրվել Ղահիրյանի երեխայի ճակատագրով: Մանկատնից hայտնել են, որ գործող օրենսդրությամբ չեն կարող տեղեկատվություն տրամադրել` գաղտնիության հիմնավորմամբ:
Անցանկալի քայլերից ետ պահելու համար ներկայումս համապատասխան մասնագետները Սեյրան Ղահիրյանի հետ աշխատանքներ են տանում:


ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին