Տեղի է ունեցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության ոլորտներում օրենսդրության լավարկմանը նվիրված եռօրյա աշխատաժողով

08/12/2025

Տեղի է ունեցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտներում օրենսդրության լավարկմանը նվիրված եռօրյա աշխատաժողով։

Աշխատաժողովի շրջանակներում հակակոռուպցիոն քաղաքացիական մասնագիտացմաբ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների մասնակցությամբ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները:

Արդարադատության նախարարության կողմից մասնագիտական քննարկման է ներկայացվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների շրջանակը:

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի օժանդակությամբ: