Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը Ազգային ժողովում ներկայացրել է մի շարք նախագծեր: Ըստ այդմ` Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովին է ներկայացվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանրային իշխանության մարմիններում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում,պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, հիսուն տոկոս և ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր ունեցող ընկերութուններում ԿԿՀ կողմից հաստատված մեթոդաբանության հիման վրա իրականացնել կոռուպցիոն ռիսկերի գնահատում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է ոչ նյութական վնասի հատուցմանն ուղղված հայց հարուցելիս պետական տուրքի գծով արտոնություն սահմանել: