Սահմանադրական բարեփոխումների օրակարգ, Դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն․ Սրբուհի Գալյանը ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

03/12/2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության առաջանահերթությունները՝
․ Սահմանադրական բարեփոխումների օրակարգը․
․ Դատաիրավական բարեփոխումները․
․ էլեկտրոնային արդարադատությունը․
․ ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը.
․ Մարդու իրավունքների պաշտպանությունը․
․ Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները։
Անդրադարձ է կատարվել նաև երկու պետությունների միջև իրավական փոխօգնության ոլորտում առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցերին։ Կողմերը քննարկել են վերոնշյալ ուղղություններով Բրազիլի հետ համագործակցության հնարավորությունը։