Անցկացվելու են «Արլիս» համակարգի վերապատրաստման դասընթացներ
01/12/2025
Պետական մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ցանկանում ենք տեղեկացնել «Արլիս» համակարգի վերապատրաստման դասընթացների մասին: Դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://e-services.moj.am/hy/service/arlis_appointment/info) Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու են նոր և արդիականացված «Արլիս» համակարգի կիրառման վերաբերյալ` «Mulberry» համակարգի ուսումնական կենտրոնում: Հասցե՝ Մ. Բաղրամյան 24/6 շ., 3-րդ հարկ: Ծառայությունն իրականացնում է «Վի Իքս Սոֆթ» ընկերությունը: