Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 106-ամյակին նվիրված գիտաժողովի հրավեր
01/07/2025
ԳԻՏԱԺՈՂՈՎ
«Քրեակատարողական համակարգ․ բարեփոխումներ և մարտահրավերներ»
20 հոկտեմբերի 2025 թ․
ք․ Երևան
Սիրով հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 106-ամյակին նվիրված գիտաժողովին, որը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում։
Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, ոլորտային մասնագետներ, իրավաբաններ, ՔԿՀ համակարգի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և ուսանողներ։
Գիտաժողովի ներկայացվող զեկույցների թեմաները պետք է լինեն քրեակատարողական համակարգի, վերաբերելի միջազգային չափորոշիչների և բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։
Քրեակատարողական ծառայությունը պատրաստակամ է աջակցել քրեակատարողական հիմնարկներում հետազոտական աշխատանքների կազմակերպման հարցում։
Ընտրված զեկույցները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, իսկ լավագույնները կտպագրվեն «Արդարադատություն» գիտական հանդեսի՝ քրեակատարողական ծառայության տարելիցին նվիրված հատուկ համարում։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել info@penitentiary.am էլ․ հասցեին։
Զեկույցների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի սեպտեմբերի 20-ը։
Գիտաժողովի նպատակն է նպաստել քրեակատարողական պրակտիկայի գիտահենության մակարդակի բարձրացմանը, գիտության և պրակտիկայի միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև համակարգում իրականացվող ծավալուն բարեփոխումների շրջանակում՝ հիմնախնդիրների վերհանման և մարտահրավերների գիտականորեն հիմնավորված լուծումների մշակմանն ու ներդրմանը։
Գիտաժողովի լեզուն հայերենն է։ Գիտական հոդվածների ներկայացման տեխնիկական պահանջներին և մասնակցության հայտի ձևանմուշին կարող եք ծանոթանալ Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝