Հոսանքազրկման պատճառով Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն այսօր չի աշխատի

26/06/2025

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ հոսանքազրկման պատճառով ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն (Կոմիտասի պող., 49/3) այսօր չի կարողանալու իրականացնել իր բնականոն աշխատանքը և սպասարկել ձեզ: Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարության համար և շնորհակալ ենք ըմբռնման համար։