Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի իրականացման ծրագրի գծով ծախսը կազմել է 58.4 մլն դրամ

06/06/2025

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի իրականացման ծրագրի գծով ծախսը կազմել է 58.4 մլն դրամ՝ 100%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 91.9%-ով (660.5 մլն դամով)՝ պայմանավորված 2023թ. «Էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման կամ արդիականացման նախագծերի ապահովում» միջոցառման շրջանակներում 417.1 մլն դրամի հատկացմամբ, որն ուղղվել էր էլեկտրոնային հաշտարարության տեղեկատվական համակարգի ներդրման, քաղաքացիական դատավարության թվայնացման և վարչական դատավարության թվայնացման ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանի շենքային պայմանների ապահովման ծախսերի նվազմանը, որին նախորդ տարի հատկացվել էր 301.8 մլն դրամ, իսկ 2024թ. շենքի կապիտալ վերանարոգման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով հատկացվել է 58.4 մլն դրամ։
2024թ. փետրվարից պաշտոնապես գործարկվել է քաղաքացիական գործերով էլեկտրոնային դատարանի համակարգը: