Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ
27/01/2025

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարի կողմից 3 նոտար օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով ենթարկվել են կարգապահական պատասխանատվության։ 2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն»,1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։