Արդարադատության նախարարությունը առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու վարչական դատավարության նոր համակարգի թեստավորման մրցույթին

26/11/2024

Արդարադատության նախարարությունը հայտարարում է՝ վարչական դատավարության նոր համակարգի որակի ստուգման և թեստավորման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ: Նախատեսվում է, որ վարչական դատավարության համակարգից օգտվելու են դատավորները, դատական համակարգի այլ ներկայացուցիչները, պետական բոլոր մարմինները, փաստաբանները, ինչպես նաև քաղաքացիները:

Ձեռքբերվող ծառայությունների առաջնային նպատակն է իրականացնել մշակվող համակարգի որակի ստուգում և թեստավորում, ինչպես նաև տալ մասնագիտական եզրակացություն՝ ծրագրի մշակման պայմանագրի պահանջներին բավարարելու, մասնակի բավարարելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ: Խորհրդատուն ծրագրի թեստավորման շրջանակում իրականացնելու է կոդի թեստավորում, hամակարգի թեստավորում, hամակարգի միավորի թեստ, ինտեգրման թեստ, արտադրողականության թեստ, բեռնավորման թեստ, համատեղելիության թեստ և օգտագործողի ընդունման թեստ:

Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած և համակարգերի թեստավորման փորձառություն ունեցող ընկերություններին մասնակցելու ՀՀԱՆ-ԳՀԽԾՁԲ-24/32 ծածկագրով գնման գործընթացին: Հրավերը հրապարակված է www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ծածկագիր՝ ՀՀԱՆ-ԳՀԽԾՁԲ-24/32

Հղում՝ http://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=10847378

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 03 դեկտեմբերի 2024 թ. ժամը 11:00: