Ազդարարման արշավի շրջանակում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց

22/11/2024

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար այսօր մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը։ Դասընթացի նպատակն է զարգացնել լրագրողների և խմբագիրների մասնագիտական հմտությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը լուսաբանելու և կոռուպցիայի ազդեցությունը բացահայտելու գործում։ ՀՀ ԱՆ միջազգային գործընկեր ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարում լրատվամիջոցների դերին՝ շեշտելով հասարակության լայն շերտերի համար իրականացվող տեղեկատվական արշավների նշանակությունը։ Միջոցառմանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է ազդարարման համակարգը։ Դասընթացը կազմակերպվել է ՀՀ ԱՆ կողմից իրականացվող ազդարարման արշավի շրջանակում։ Այն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» կազմակերպության կողմից՝ «Հայաստան բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ։