Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում շարունակվել են մարզերում իրականացվող մարզային դասընթացները

22/05/2024

Ազդարարման համակարգի համապետական իրազեկման մեկամյա արշավի շրջանակներում անցկացվել են մարզային դասընթացներ Վայոց Ձորի, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերում՝ ՏԻՄ-երի, մարզպետարանի ներկայացուցիչների և ազդարարման պատասխանատուների համար։

Իրազեկման միջոցառումների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում: Վերապատրաստումների շարքը լինելու է շարունակական՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերի համայնքային ծառայողներին և այլ ներկայացուցիչներին:

Դասընթացներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցության շրջանակում՝ Արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ ջանքերով: