Անչափահասի նկատմամբ կիարառվող տնային կալանք, կրթության իրավունքի իրացում. Լևոն Բալյանի գլխավորությամբ անցկացվել է «Անչափահասների արդարադատության խորհրդի» ամփոփիչ նիստը

28/12/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անչափահասների արդարադատության խորհրդի» ամփոփիչ նիստը: Լևոն Բալյանը ողջունել է անդամներին և ներկայացրել Խորհրդի աշխատանքների կազմակերպման, Խորհրդի կողմից առաջարկների քննարկման և դիրքորոշումների ներկայացման նոր ընթացակարգերը: Քննարկվել են անչափահասի նկատմամբ կիարառվող խափանման միջոցի՝ տնային կալանքի կիրառման պրակտիկայի և քրեակատարողական հիմնարկից ազատված մինչև 19-ը տարեկան անձանց կրթության, աշխատանքի շարունակականության ապահովման հարցերը: Մասնավորապես` անդրադարձ է կատարվել անչափահասի նկատմամբ կիարառվող տնային կալանքի կիրառելիության, սահմանափակումների ընթացքում առաջացող խնդիրների, անչափահասի կրթության իրավունքի ապահովման հետ կապված տեխնիկական հնարավարությունների և գործնականում վերահսկողության իրականացման խոչընդոտների վերաբերյալ հարցերին: Խորհրդի անդամները ներկայացրել են գործնական դաշտում արձանագրված խնդիրները և կիսվել իրենց դիտարկումներով:
Խորհրդի հանդիպման ավարտին որոշվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել 2024 թվականի առաջին եռամսյակում՝ մինչ այդ նոր առաջարկներ ներկայացնելու պայմանավորվածությամբ: