Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի համակարգողների հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում իրականացված ծրագրերը

01/12/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն առցանց եղանակով մասնակցել է Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի համակարգողների հերթական հանդիպմանը: Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովն ԱՄՆ միջազգային կարևորագույն այն նախաձեռնություններից է, որի նպատակն է հաղթահարել ժողովրդավարություններին սպառնացող վտանգները:

Նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է Հայաստանի հանձնառությունների շրջանակում վերջին եռամսյակում իրականացված ծրագրերը: Գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրները ներկայացրել են իրենց տեսակետները Հանուն ժողովրդավարության հռչակագրի վերաբերյալ: Այս անգամ գագաթնաժողովի մասնակիցների թիվը գերազանցել է 100-ը: