Եթե ունեք առաջարկություններ և կարծիքներ նոր հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ խնդրում ենք մասնակցել հարցմանը

02/08/2022

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ․ միջոցառումների ծրագրի մշակման գործընթացը, որը նախատեսվում է կազմակերպել շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։ Աշխատանքն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Բարեվարքության ծրագրի աջակցությամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներգրավմամբ: 

Հակակոռուպցիոն քաղաքականության նշված փաստաթղթերի մշակման գործում ներդրում ունենալու ցանկության դեպքում՝ խնդրում ենք լրացնել ստորև բերված հարցաշարը՝ ներկայացնելով Ձեր տեսակետը առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

Դիտարկումներն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել anti-corruption@moj.am էլեկտրոնային հասցեով՝ այդ մասին կատարելով համապատասխան նշում հարցաշարի վերջում՝ «Այլ դիտարկումներ / առաջարկություններ» դաշտում, ինչպես նաև՝ լրացնելով էլեկտրոնային հասցեն, ըստ անհրաժեշտության, հետադարձ կապ ապավելու նպատակով: