Տեղի է ունեցել հանրային քննարկում Սնանկության, վեճերի լուծման և փաստաբանական ոլորտի զարգացման թեմայով

25/03/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 25-ին, ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ  դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված և թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից:
Քննարկմանը ներկայացվել են  ՀՀ  դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի ռազմավարական հետևյալ նպատակները, որոնք արտացոլում են այդ ոլորտներում Կառավարության առաջնահերթությունները.
• սնանկության ոլորտի բարեփոխումներ,
• վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում,
• փաստաբանության ոլորտի զարգացում