«Խոշոր պլան». Գործատուն չպատվաստված աշխատակիցների մուտքը կարող է արգելել

19/10/2021

Համավարակի տեմպերին զուգահեռ կառավարությունը նոր սահմանափակումներ է պատրաստվում գործի դնել։ Կարևորելով աշխատողների առողջության պահպանումը, անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Գործատուն իրավունք կստանա արգելել չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների մուտքը՝ ընդհուպ մինչև ազատելով նրանց աշխատանքից։ Նախագծերն այժմ դրված է հանրային քննարկման։ Օրենքի ինչ փոփոխություններ են նախատեսվում. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի հետ։ Սկզբնաղբյուրը՝ այստեղ: