Տեղի է ունեցել կառավարության անդամների երդմնակալության արարողությունը

10/09/2021

Նախագահական նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:

Առաջինն ամբիոնին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Այնուհետև երդվել են կառավարության մյուս բոլոր անդամները: Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Սկզբնաղբյուրը՝ այստեղ: