Դեպի վեր
  
 

Տեղեկություն՝ Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության գործընթացի ընթացիկ արդյունքների և դասընթացների վերաբերյալ

27/10/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Ինչպես արդեն հայտնել էինք, սույն թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ և COVID 19 համավարակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության պետի 13.10.2020թ. հրամանով հաստատվել էր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության նոր ժամանակացույց, որով ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել էր մինչև հոկտեմբերի 24-ը:

Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ընդունելության ստուգումներ և հարցազրույցներ են անցել այն դիմորդերը, ովքեր հարգելի պատճառներով հնարավորություն չէին ունեցել մասնակցելու ստուգումներին և հարցազրույցներին:

Այս պահի դրությամբ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), ֆիզիկական պատրաստականության ստուգումը և հարցազրույցի փուլը հաղթահարել են 897 դիմորդներ: Այդուհանդերձ դեռևս 4 դիմորդ հնարավորություն չի ունեցել մասնակցելու ֆիզիկական պատրաստականության ստուգմանը և հարցազրույցին, իսկ 48 դիմորդ՝ միայն հարցազրույցին՝ ռազմական գործողություններին մասնակցելու կամ այլ հարգելի պատճառներով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ հարցազրույցը բարեհաջող հաղթահարած դիմորդներից ու դասախոսներից շատերը կամ արդեն մեկնել են կամ սպասում են ռազմաճակատ մեկնելուն՝ ՀՀ ոստիկանության պետի 26.10.2020թ. հրամանով ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 21-ը։

Դրանից հետո միայն ընդունող հանձնաժողովի կողմից կամփոփվեն ընդունելության ընդհանուր արդյունքները և կհայտարարվեն մրցույթը հաղթահարած 770 դիմորդների տվյալները, ինչպես նաև դասընթացների մեկնարկի ժամկետը:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով.

-ՀՀ ոստիկանության կրթահամալիր – 010 770 981

- ՀՀ արդարադատության նախարարություն -010 594 178

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն