Ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականները իրավունք կստանան դիմել Օմբուդսմենին

07/04/2018

Կառավարությունը հավանություն տվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կարգավորող իրավական լուծումների լիարժեքությունը և տերմինաբանական հստակությունը:

 

Սկզբնաղբյուր ՝https://www.pastinfo.am/