Դեպի վեր

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

22/12/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-32.54-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-32.54-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. 1.     դիմում (կցվում է),
  2. 2.    անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. 3.   բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. 4.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. 5.    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով 
  6. 6.   մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 25-ին՝ ժամը              10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,                   Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 27-ին՝ ժամը                  10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,                                Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք)  ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 13, 25-27, 31, 40, 44-46, 51, 57, 66, 73, 89,            93, 103, 109-110, 146, 151, 160

            հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37
                հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
  •  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ` 20-21, 24, 30, 38, 46-50, 54, 58, 69-71

        հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

  •     «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5-9, 14-15, 20

      հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138908

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 6-8, 13, 23-30, 42

       հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733

  • «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝  1-10

       հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816

  • «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 5, 7-13

        հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130651

                                                          

  • «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4, 10-14, 18

        հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140684

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

        հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

       հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

 

  •  «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,

հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

 

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

 

  • «Որոշումների կայացում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

 

  • « Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ 

  հղումը՝https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-59, 010-59-40-56 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն