Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

17/12/2020

       Իրավական ակտերի փորձաքննության գործակալության փորձագետ

 

  1. 1.                Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

 

  • Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվական հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված  ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների  ծրագրի 14-րդ կետի համաձայն Արդարադատության նախարարությանը տրված հանձնարարականով՝ «Սնանկության մասին» օրենքում  կատարել համապատասխան փոփոխություններ` սահմանելով ֆինանսական առողջացման ծրագրերի իրականացումը խթանող գործիքակազմ: Զարգացնել սնանկության դատարանի տեխնիկական կարողությունները, համալրել դատարանի տեխնիկական միջոցները, բարձրացնել դատարանի աշխատակազմի տեխնիկական պատրաստվածության մակարդակը: «Սնանկության օրենսգրքի» նախագծի մշակում:

 

  1. 2.     Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  

 Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 3 /երեք/ ամիս ժամանակահատվածով:

 

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • իրավական ակտերի նախագծերի մշակում,
  • պետական մարմիների կողմից ստացված իրավական ակտերի փորձաքննության իրականացում,
  • իրավական փորձաքննության ենթարկված իրավական ակտերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստում,
  • ընդունված իրավական ակտերի վերաբերյալ ուղեցույցների մշակում,
  • հայեցակարգերի, կանոնակարգերի և միջոցառումների ծրագրերի առաջարկների մշակում:

 

Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • սնանկության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական և ՀՀ վարչական դատավարության օրենսդրության, վարչարարության հիմունքների և վարչական վարույթի ոլորտներում իրավական ակտերի մշակման հմտություն,
  • տիրապետում է հայերենին,
  • տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (գերազանց),
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

 5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

    2020թ. դեկտեմբերի 22-ը ներառյալ:

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և  ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ Էլ. փոստ՝ expert14@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (http://moj.am)

 

     Դիմումները  ընդունվում  են  աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

 

 

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: