Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

23/11/2020

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.1-Մ2-2)  պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության օրենսդրության մշակման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.1-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. 1.     դիմում (կցվում է),
  2. 2.    անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. 3.   բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. 4.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. 5.    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով 
  6. 6.   մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-6, 13, 25, 27, 31, 40, 44, 46, 48, 51, 57, 64, 66, 73, 88-93, 103, 106, 109, 110, 124, 125, 129, 142, 146-153, 159, 160

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1-9, 14-15, 20

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 6-8, 13, 17, 18, 23-30, 42    

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

 

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ՝ 9, 20, 90, 279, 1200

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142828

ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգիրք, հոդվածներ՝ 20, 43

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142356

Վարչական դատավարություն օրենսգիրք, հոդվածներ  14, 30, 59

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141539

 

«Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝  20, 21, 24, 30, 38,46-47, 49-50, 54, 58, 69, 70, 71,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

ՀՀ քրեական օրենսգիրք, 8, 61

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142832                                 

ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 15, 207, 225

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142356    

  • ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141912

  • ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 72 որոշում
  • Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=98824
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

  • «Խնդրի լուծում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում»

Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

  •  «Բարեվարքություն» կոմպետենցիա,
    հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):