Դեպի վեր

Հայտարարություն՝ Պրոբացիայի ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

17/11/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի փորձագետ

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում (նստավայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 23) հաշվառված շահառուների անհատական սոցիալական վերականգնման ծրագրերի մշակում, պրոբացիայի շահառուի և տուժողի հաշտարարության միջազգային փորձի ուսումնասիրություն, զեկույցների կազմման նպատակով սոցիոլոգիական հարցումների իրականացում, ինչպես նաև շահառուների տվյալների շտեմարանի վարում:

 

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  մինչև 1 (մեկ) տարի:

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • Շահառուների սոցիալական խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում,
  • առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում,
  • զեկույցների կազմման աշխատանքների կատարելագործման նպատակով խորհրդատվության իրականացում,
  • Պրոբացիայի ծառայության շահառուների սոցիալական վերականգնման նպատակով միջոցառումների առաջարկների ներկայացում,
  • Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին հաշտարարության գործընթացում աջակցության ցուցաբերում,
  • անհատական սոցիալական վերականգնման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքերին մասնակցություն։

     Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Սոցոլոգիա մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • սոցիոլոգիական ծրագրերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • տիրապետում է հայերեն լեզվին,
  • տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ),
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

   2020թ. նոյեմբերի 20-ը ներառյալ

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

   ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և  ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է  էլեկտրոնային տարբերակով՝ Էլ. փոստ՝ expert14@moj.am:

 

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (http://moj.am)

 

     Դիմումները  ընդունվում  են  աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430- 1700-ը :

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն