Դեպի վեր

Հայտարարություն՝ Պրոբացիայի ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

24/09/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի փորձագետ

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

 Պրոբացիայի ծառայության գործունեության ոլորտում մեթոդական ուղեցույցների մշակման և շահառուների հետ տարվող աշխատանքներում իրավական աջակցության ցուցաբերում, միջազգային իրավական փորձի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում:

 

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  մինչև 1 (մեկ) տարի:

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • առկա խնդիրների վերհանում և դրանց քարտեզագրում,
  • առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում,
  • իրականացնում է Պրոբացիայի ծառայության միջազգային իրավական փորձի ուսումնասիրություն, ըստ անհարժեշտության, ներկայացնելով առաջարկություններ,
  • աջակցում է Պրոբացիայի ծառայության մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանքներին:

    

Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • տիրապետում է հայերեն լեզվին,
  • տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ),
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

   2020թ.սեպտեմբերի 29-ը ներառյալ

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

   ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և  ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ Էլ. փոստ՝ expert14@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (http://moj.am)

 

     Դիմումները  ընդունվում  են  աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430- 1700-ը :

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն