Դեպի վեր

Հայտարարություն` Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

17/08/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարությունը  հայտարարում է Ներքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի  բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝  12-32.5-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի  բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝  12-32.5-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի  բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝  12-32.5-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն  (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

                                        
1. դիմում (կցվում է),
2.
անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3.
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4.
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5.
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ն:
       Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,      Վ. Սարգսյան 3/8):
        Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,                         Վ. Սարգսյան 3/8):
        Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը)  ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89,            93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք հոդվածներ՝ 20-56, 69, 107-109, 130-135, 189, 200-201, 230-234, 253, 260, 300, 332, 1185-1186, 1194, 1200-1228.

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137919

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ` 21, 24, 30, 38, 46-50, 53-54, 58, 69-71

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137941

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5-9, 14-15, 20, 32, 50-53

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138908

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 6-8, 13, 17, 18, 23-30, 34-42

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733

 «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝  2, 4, 6-7, 9-10, 13-14, 16-17, 19, 21-22, 24

 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120816

«Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենք, Հոդվածներ՝ 2, 4, 10

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130651

                                                           

      «Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 2, 3, 6-8

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5, 7-10, 18

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140684

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի «Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1267-Ն որոշում.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143136

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141912

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի «Օտարերկրյա պետություններ գործուղումների կարգը և գործուղման արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1230-Ն որոշում.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131408

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան,                                Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):

 

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն