Դեպի վեր

Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

21/07/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Հարգելի՛ գործընկերներ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցությամբ

Վազգեն Սարգսյան 3 հասցեում (նախարարությունների շենք), հուլիսի 22-ին, ժամը 11։30-ին տեղի կունենա Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։

Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ:

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։

Հրավիրում ենք լուսաբանման։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն