Դեպի վեր

Հայտարարություն` Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

16/07/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

 

     Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության փորձագետ

 

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործում՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորմանը և կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունների մշակմանը, մասնավորապես՝ կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը և հակակոռուպցիոն կրթության իրականացմանը։

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  մինչև 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • Հակակոռուպցիոն ոլորտի 2019-2022 թվականների ռազմավարությունից բխող իրավական ակտերի նախագծերի մշակում,
  • Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ մշտադիտարկման իրականացում,  գնահատման գործընթացի համակարգում, պարբերական հաշվետվությունների կազմում,
  • Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակների մասին հանրությանն ու մասնագիտական շրջանակներին տեղեկատվության փոխանցման նպատակով հաղորդակցման ռազմավարության մշակում:

 

     Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող օրենսդրության, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների իմացություն,
  • տիրապետում է հայերեն լեզվին,
  • տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզուներին (ազատ),
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

     21 հուլիսի 2020թ.

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

 

 

 

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝  Էլ. փոստ՝ expert14@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (http://moj.am)

 

     Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 900-ից մինչև 1800,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն