Դեպի վեր

Հայտարարություն` Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

16/07/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ ներգրավելու համար

      

  1. 1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ, 8-րդ եւ 15-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացման ապահովում,  անձնական տվյալների մշակողներին և սուբյեկտներին  տեղեկատվական անվտանգության անձնական տվյալների առցանց պաշտպանության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում: Գործակալության ուղեցույցերի մշակում: Օժանդակություն Գործակալությանը տեղեկատվական անվտանգության՝ ներառյալ կիբերանվտանգության, անձնական տվյալների էլեկտրոնային բազաների անվտանգության գնահատման եւ թվային տիրույթում անձնական տվյալների պաշտպանության ապահովման ոլորտներում:

 

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Փորձագետի պարտականությունները՝

 

  • տրամադրելու է եզրակացություն անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերը բավարար պաշտպանության մակարդակ ունեցող ճանաչելու վերաբերյալ,
  • տրամադրելու է օժանդակություն անձնական տվյալներ մշակելու համար օգտագործվող սարքերը և փաստաթղթերը, այդ թվում՝ առկա տվյալները և համակարգչային ծրագրերը ստուգելու ընթացքում,
  • անձնական տվյալներ մշակողներին եւ անձնական տվյալների սուբյեկտներին տրամադրելու է անձնական տվյալների մշակման վերաբերյալ խորհրդատվություն (որպես խորհրդատվություն է դիտվում իրականացված ուսուցումը)՝ կապված տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների առցանց պաշտպանության եւ նմանաբնույթ այլ հարցերի վերաբերյալ,
  • ըստ անհրաժեշտության իրականացնելու է ուսումնասիրություններ, մշակելու է ուղեցույցեր կամ մասնակցելու է Գործակալության ուղեցույցերի մշակմանը, նախապատրաստելու է տեղեկատվական նյութեր, հայտարարություններ, գրություններ, առաջարկություններ, դիտողություններ կամ տրամադրելու է եզրակացություններ դրանց վերաբերյալ,
  • վարելու է Գործակալության էջերը սոցիալական ցանցերում,
  • տրամադրելու է փորձագիտական օժանդակություն Գործակալության բաժիններին՝ վարույթների իրականացման կամ մոնիթորինգների անցկացման ընթացքում եւ բաժինների իրավասությունների ոլորտում գտնվող այլ հարցերում:

 

     Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաեւ գիտելիքներ տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ հաստատված վերաբերելի փաստաթղթով (սերտիֆիկատ, վկայական և այլն.),
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  • անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,
  • տիրապետում է հայերեն լեզվին,
  • տիրապետում է ռուսերեն լեզվին կամ անգլերեն լեզվին (ազատ),
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անձնական տվյալների պաշտպանության (և տեղեկատվական անվտանգության) ոլորտում աշխատանքային փորձը, ինչպես նաեւ հրապարակումները կամ համադրելի այլ աշխատությունները (ներառյալ մասնակցությունը ուղեցույցների, ձեռնարկների մշակմանը) կդիտվեն որպես առավերություն:

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

 

     21 հուլիսի 2020թ.

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

     

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:

 

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝  Էլ. փոստ՝ expert14@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (http://moj.am) 

 

     Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 900-ից մինչև 1800,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն