Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար
09/07/2019 Տառատեսակի
չափսը
A
A
A
Հարգելի՛ գործընկերներ, Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու 2019 թվականի հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին, Իբիս հյուրանոցի «Կարին» սրահում կայանալիք «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից: