Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնի մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
29/10/2025
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 12-32.5-Մ6-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 12-ին ժամը 1000-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
-
Անձնագիր (ՀԾ համարանիշ)
2. Դիպլոմ (առկայության դեպքում)
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
4. Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք: