Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

23/10/2025

Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է  Արդարադատության նախարարության հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ իրականացվելու է սոցիալական մեդիայի ռազմավարության մշակման և պլանավորման աշխատանքներ, Զանգվածային լրատվության միջոցների և մամուլում տեղադրված նյութերի բովանդակության մշակման,  վերահսկման և մոնիտորինգի իրականացում սոցիալական մեդիայում, ինչպես նաև աշխատանք մասնագիտական աշխատակազմի հետ՝ ապահովելու համար տեղադրվող նյութերի տեղեկատվական բովանդակությունը և գրավչությունը, ստեղծել և տարածել գրավիչ գրավոր կամ գրաֆիկական բովանդակություն՝ էլեկտրոնային տեղեկագրերի, վեբ էջի և սոցիալական ցանցերում տեղադրվող հաղորդագրությունների համար:
  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
 Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 3 (երեք) ամիս ժամկետով:
  1. Փորձագետի պարտականությունները՝
  • սոցիալական մեդիայի ռազմավարության մշակում և պլանավորում,
  • նյութերի բովանդակության մշակում, վերահսկում և մոնիտորինգի իրականացում սոցիալական մեդիայում,
  • աշխատանք մասնագիտական աշխատակազմի հետ՝ ապահովելու համար տեղադրվող նյութերի տեղեկատվական բովանդակությունը և գրավչությունը, ստեղծել և տարածել գրավիչ գրավոր կամ գրաֆիկական բովանդակություն՝ էլեկտրոնային տեղեկագրերի, վեբ էջի և սոցիալական ցանցերում տեղադրվող հաղորդագրությունների համար,
  • անհրաժեշտ վերլուծական աշխատանքներ և սոցիոլոգիական հարցումներ:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     
  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • Բարձրագույն կրթություն,
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակայնության հետ կապերի կամ լրագրության բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • Հայերեն լեզվի տիրապետում,
  • Ռուսերեն կամ անգլերեն լեզվի ազատ տիրապետում,
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
    2025թ. հոկտեմբերի 28-ը ներառյալ:
  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:
  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին»  օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  2. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
 
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  2. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)
     Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: