Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

20/10/2025

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար
Արդարադատության նախարարությունը  հայտարարում է մրցույթ (հարցազրույց)՝ Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-34.4-Մ6-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 1000-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,   Վ. Սարգսյան 3/8):
Վարկանիշային ցուցակում գրանցված թեկնածուների մասնակցության հաստատման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ժամը 24:00-ն:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
  1. Անձնագիրկամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
  2. կրթությունըհավաստող փաստաթուղթը.
2.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող        փաստաթուղթը, 2.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի՝ դիպլոմ(ներ)ը:
  1. աշխատանքայինգործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
  2. արականսեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-40-56 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն mrcuyt12@justice.am էլեկտրոնային փոստի հասցեին:
 
20 հոկտեմբերի 2025թ.