Որոշում՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների մասին
10/10/2025
Որոշում՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների մասին
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում)՝ Արդարադատության նախարարությունում 2025 թվականի հոկտեմբերի 6-ին անց է կացվել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավման նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգում՝ Արդարադատության նախարարի՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 582-Ա հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների մասնակցությամբ:
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավման նպատակով հայտ էին ներկայացրել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» և «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» հասարակական կազմակերպությունները։
Հաշվի առնելով, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» և «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերն ամբողջական են և համապատասխանում են ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշման հավելված 2-ի 7-րդ և 7.1-րդ կետերի պահանջներին՝ որոշվել է հաստատել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» և «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» հասարակական կազմակերպությունների համապատասխանությունը Որոշման հավելված 2-ի 7-րդ և 7.1-րդ կետերով սահմանված պահանջներին:
Կից՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների մասին որոշումը: