Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
26/07/2024
Արդարադատության նախարարությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.2-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.2-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է նաև ռուսերենի կամ անգլերենի տիրապետում (Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի N 931-Ա հրամանով հաստատված Հավելված N 2):
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ 1. դիմում (առցանց), 2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսանկար՝ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար), 3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթի(երի) լուսանկար, 4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսանկար 5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար 6. լուսանկար՝ 3X4 չափսի 7. ինքնակենսագրական (CV):
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ՝ Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը: Մրցույթի մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը ներառյալ: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով: Հիմնական աշխատավարձը 322 816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ է: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։ Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 93-96. Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am ):