Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ գնանշման հարցման ձևով, ծածկագիր՝ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԳՀԱՇՁԲ-24/10», ՀՀ ԱՆ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շինարարական աշխատանքների ձեռքբերման համար

08/04/2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ գնանշման հարցման ձևով, ծածկագիր՝ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԳՀԱՇՁԲ-24/10», ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շինարարական աշխատանքների ձեռքբերման համար (2 չափաբաժին):
Ընտրված մասնակցին կառաջարկվի կնքել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀԱԿ-ի, սպասասրահի, պատժախցերի, պահպանության,  կարճատև տեսակցության մասնաշենքերի վերանորոգման շինարարական աշխատանքների գնման պայմանագիր:
Մրցույթն անցկացվելու է էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգով:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևաչափով` մինչև 2024 թվականի ապրիլի 15-ը՝ ժամը 12:00-ն
Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն։
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային եղանակով՝ Armeps համակարգի միջոցով՝ 2024 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 12:00-ին
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do...
https://gnumner.minfin.am/hy/search/  հավաքելով մրցույթի «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԳՀԱՇՁԲ-24/10» ծածկագիրը: