Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է Ներքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

25/08/2022

Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Արդարադատության նախարարությունը  հայտարարում է Ներքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության  մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-32.3.1-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8):
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-32.3.1-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է նաև ռուսերենի կամ անգլերենի տիրապետում (Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի N 931-Ա հրամանով հաստատված Հավելված N 3):
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
  1. դիմում (առցանց),
  2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսանկար՝ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթի(երի) լուսանկար,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսանկար
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ՝
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին  կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի օգոստոսի 25-30-ը ներառյալ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160
 հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 5-9, 14-20
հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=156522
  • «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 2, 4, 7, 9, 10, 10.3, 25, 26.1, 27
 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164991
  • «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 4, 6, 8, 9, 11
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165100
  • ՀՀ քրեական օրենսգիրք, հավելված 6 և հավելված 314.3
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138
  • Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիա, հոդվածներ՝ 2, 36
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=48021
  • Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի մասին կոնվենցիա
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=24512
  • ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141912
  • ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշում
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140927
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
  • «Խնդրի լուծում»
          Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
  • «Հաշվետվությունների մշակում»
          Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
  • «Բարեվարքություն» կոմպետենցիա,
     Հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am):