Հայտարարություն՝  Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունում փորձագետներ (երկու) ներգրավելու համար

03/08/2022

 Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունում փորձագետներ (երկու) ներգրավելու համար

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվական հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին»      N 1441-Լ որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված  ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 14-րդ կետի համաձայն Արդարադատության նախարարությանը տրված հանձնարարականով՝ կառավարիչների ընտրության համար ներդրված   նոր համակարգչային ծրագրի կիրառմամբ, որը կառավարչի ընտրության հարցում պետք է հաշվի առնի մի շարք գործոններ (գործերի բարդություն, կառավարչի մասնագիտական հմտություններ, գործունեության տարածք)՝ երաշխավորելով սնանկության գործերի արդարացի բաշխումը սնանկության կառավարիչների միջև, ինչպես նաև մեծացնում է պարտատերերի դերը և ազդեցությունը սնանկության կառավարիչների նշանակման հարցում:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 6 /վեց/ ամիս, ոչ լրիվ աշխատաժամանակ:
  2. Փորձագետի պարտականությունները՝
  • ՀՀ սնանկության դատարանից ստացված կառավարչի թեկնածություն ներկայացնելու մասին պահանջագրի տվյալների մուտքագրման աշխատանքներ՝ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով կամ թղթային տարբերակով,
  • սնանկության գործով կառավարչի թեկնածուի ընտրության վիճակահանության էլեկտրոնային ծրագրով աշխատանքների իրականացում,
  • Նախարարությունում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով հսկողության իրականացում առկա հանձնարարականների, գրությունների սահմանված ժամկետում կատարման նկատմամբ,
  • գործերի, մուտքի և ելքի մատյանների, ինչպես նաև մտից և ելից գրությունների համակարգման և հաշվառման աշխատանքներ:

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • առնվազն միջնակարգ կրթություն,
  • հայերենի (պարտադիր) և ռուսերենի իմացություն,
  • փաստաթղթերի պատրաստում, հաշվետվությունների մշակման ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • ՀՀ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ արդարադատության նախարարության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման, ՀՀ արդարադատության նախարարի 2010թ. ապրիլի 28-ի «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» N 64-Ն հրամանի իմացություն,
  • էլեկտրոնային համակարգի միջոցով ստացվող գրությունների, հրավերների և դիմում-բողոքների մուտքագրման, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության վարման իմացություն:
  1. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է

    2022 թ. օգոստոսի 8-ը ներառյալ:

  1. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթետվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
  1. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
  1. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)

 Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: