Հայտարարություն` Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

06/05/2022

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի

 (ծածկագիր՝ 12-32.1-Մ2-1)

  1. իրականացնում է այլ պետական մարմինների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների վերաբերյալ կարծիքների մշակման աշխատանքները.
  2. իրականացնում է սնանկության գործերով կառավարիչների, հաշտարարների, նոտարների թեկնածուների, նոտարական և դատավարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորումների և ստուգումների աշխատանքները.
  3. իրականացնում է օրենքով սահմանված դեպքերում իրավական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրման աշխատանքների կատարումը.
  4. մասնակցում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին.
  5. իրականացնում է ներկայացված առաջարկությունների, դիմումների և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման աշխատանքների կատարումը. 
  6. իրականացնում է հայցադիմումների պատասխանների (առարկությունների) կազմման աշխատանքները: 

Իրավունքները՝

  • Բաժնի գործառույթների իրականացման համար համապատասխան պետական մարմիններից և կազմակերպություններից պահանջել հիմնավորումներ կամ այլ լրացուցիչ տեղեկատվություն.
  • աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնակցել  շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումներին.
  • օրենքով սահմանված դեպքերում իրավական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրման աշխատանքների կատարման նպատակով  Բաժնի պետից ստանալ պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն.
  • քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն իրականացնելու նպատակով Բաժնի պետից ստանալ ՀՀ ոստիկանությունից  տրամադրված համապատասխան փաստաթղթեը:

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝ 

     Կրթությունը, որակավորման աստիճան՝ Իրավագիտություն 042101.00.6 : 

  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
  • պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ։

Աշխատավարձի չափը՝

     212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

12մայիսի 2022թ.

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:

Էլ. փոստ՝ hr1@moj.am:

Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

Վերը  նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայությանպաշտոն իրավունքչունի զբաղեցնել այնանձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայությանպաշտոնզբաղեցնելուիրավունքից.

3)տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին շանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում` համապատասխան ձևաչափով,
  • Ինքնակենսագրական,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

  • անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr1@moj.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-18: