Հայտարարություն` Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության փորձագետի ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

29/11/2021

  1.  Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Արդարադատության նախարարության ՔԿԱԳ ոլորտում գործող «էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի շտեմարանում պաշտոնական փաստաթղթերը ստորագրող պաշտոնատար անձանց վերաբերյալ տվյալների մուտքագրման,  ապոստիլով վավերացվող փաստաթուղթ ստորագրող մարմինների և պաշտոնատար անձանց տվյալների հավաքագրման նպատակով հարցումների իրականացման աշխատանքների ու տեղեկությունների մշակում, մուտքագրում, շտեմարանի վարում, ինչպես նաև մշտադիտարկման աշխատանքների իրականացում:

Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Գործակալության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ:

  1.   Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  

Պայմանագիր կնքելու օրվանից մինչև սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոնի  հիմքի վերացումը: 

3. Փորձագետի պարտականությունները՝

  • հարցումների պատրաստում անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով,
  • ստացված տեղեկությունների մշակում և մուտքագրում, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի շտեմարանի վարում,
  • մշտադիտարկում` բացակայող տեղեկությունները պարզելու նպատակով:

     Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,    
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ փաստաթղթավարության  բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • հայերեն լեզվի տիրապետում,
  • ռուսերեն կամ անգլերեն լեզվի ազատ տիրապետում,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • արագ կողմնորոշվելու ունակություն:

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

    2021թ. դեկտեմբերի 2-ը ներառյալ:

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

    7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին»  օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9.  Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.am/)

 Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: