Հայտարարություն՝ Հոգեբանների վերապատրաստման դասընթաց՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ, ինչպես նաև ընտանեկան բռնության գործերով քրեական դատավարության գործընթացում ներգրավելու նպատակով

20/10/2021

Հոգեբանների վերապատրաստման դասընթաց՝  անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ, ինչպես նաև ընտանեկան բռնության գործերով քրեական դատավարության գործընթացում ներգրավելու նպատակով 

 «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հայտարարում է քրեական դատավարության գործընթացում ներգրավելու նպատակով հոգեբանների վերապատրաստման  դասընթացի (այսուհետ՝ Դասընթաց) հավակնորդների ընդունելություն, որի ավարտին դասընթացի մասնակիցներին կշնորհվի վկայագիր՝ հնարավորություն տալով ներգրավվելու  անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ, ինչպես նաև ընտանեկան բռնության գործերով քրեական դատավարության գործընթացին:

Հավակնորդները  պետք է ունենան հոգեբանի բակալավրի կամ մագիստրոսի որակավորում (դիպլոմավորված մասնագետ):

Դասընթացին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝ 

1) դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում,

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին),

3)  ինքնակենսագրություն,

4)  կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) պատճեն,

5)  աշխատանքային  գրքույքի  քաղվածքի պատճեն կամ համապատասխան տեղեկանք աշխատավայրից:

Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել  2021 թվականի  հոկտեմբերի 21-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի  28-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:

 Դասընթացը կմերնարկի սույն թվականի նոյեմբեր ամսվա սկզբից, ուսուցման տևողությունը 106 ակադեմիական ժամ է (3 շաբաթ)  (տե՛ս դասընթացի ծրագիրը),   ինչպես նաև մեկ շաբաթ պրակտիկա: Ուսուցումն անվճար է՝ նախատեսված 25 մասնակցի համար: Դասընթացին ներգրավված մասնակիցները կապահովվեն սնունդով և անհարժեշտության դեպքում՝ գիշերակացով:

Դասընթացը կազմակերպվում է  Հայաստանում  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  աջակցությամբ իրականացվողՀայաստանի Հանարապետությունում քրեական դատավարության գործընթացում երեխայազգայուն և գենդերաային զգայուն կարողությունների և աջակցող ծառայությունների զարգացում տուժող և վկա երեխաների համար ծրագրի շրջանակում:

Դասընթացին մասնակցելու հավակնորդի դիմումը մերժվում է, եթե՝

1) հավակնորդի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) Հավակնորդը մինչև սույն թվականի հոկտեմբերի 28-ը ներառյալ չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Հավակնորդների ցուցակը կազմելուց հետո՝ կազմակերպությունը հավակնորդներին լրացուցիչ կտեղեկացնի այն մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում:

 Մասնակցելու համար հավակնորդը պետք է բավարարի հետևյալ ընդհանրական պահանջներին՝

  • հայերենի իմացություն,
  • համակարգչային բազային գրագիտություն, ներառյալ՝ MS office փաթեթի իմացություն,
  • իրավական տեղեկատվական կայքերից (arlis.am, datalex.am և այլն) օգտվելու հմտություններ,
  • օտարալեզու աղբյուրներից օգտվելու կարողություն:

Նախապատվությունը  կտրվի  այն հավակնորդներին, ովքեր ունեն՝

  • առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  •  կանանց, անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հետ աշխատանքի փորձ:

Ուշադրություն՝ դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ը ներառյալ:

Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել Կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406, 010-574453 և 010-557660: