Մեկնաբանություն՝ Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի ավագ իրավաբանի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի վերաբերյալ

16/09/2021

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին»N 1442-Ն որոշումը՝ առ այն որ 2021 թվականի սեպտեմբերի աշխատանքային օրը տեղափոխվում է 2021 թվականի սեպտեմբերի 25-ը, ինչպես նաև նկատի ունենալով, որ Մրցույթի հարցազրույցի փուլը տեղի է ունենում թեստավոման անցկացման հաջորդ 2-րդ  աշխատանքային օրը, տեղեկացնում ենք ենք, որ Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.2-Մ3-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 14:30-ին: