Գրիգոր Մինասյան

Նախարարի տեղակալ

Գրիգոր Մինասյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Քսաներեքը դեկտեմբերի, 1983 թվական:

Աշխատանքային գործունեություն 

2003-2004 թվականներին աշխատել է մասնավոր ընկերությունում որպես իրավաբան:

2004-2009 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում` զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև` տնօրենի իրավական հարցերով տեղակալի պաշտոնը:

2008-2020 թվականներին հանդիսացել է «Արդարադատություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը (հանդեսը հաստատված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից):

2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ: Միաժամանակ դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ իրավաբանական քոլեջում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը:

2010-2011 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:

2011-2012 թվականներին «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փորձագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, այնուհետև փոխադրվել տնօրենի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնին:

2011 թվականից Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն է Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO):

2012 թվականին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես իրավական վերլուծության վարչության պետ:

2013-2018 թվականներին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

2013-2022 թվականներին հանդիսացել է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ տնօրենը:

2014 թվականից հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը:

Կրթություն

1990-2000 թվականներին սովորել է Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 

2000-2005 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005-2008 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:

Այլ տեղեկություններ

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:

2012 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք դուստր: 

Իրավասության շրջանակը՝

Նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. իր իրավասության շրջանակներում դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական ուղղությունների և համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

բ. էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման,

գ. դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման ապահովման,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային ծառայությունների մատուցման նպատակով միասնական գրասենյակների գործարկման,

ե. դատական փորձաքննությունների ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, փորձաքննությունների, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման ապահովման:

6) Նախարարի  տեղակալ  Գրիգոր Մինասյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ինչպես նաև ոլորտի համապատասխան մասնագետների ներգրավման միջոցով: