24/07/2006

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2006 թվականի հունիսի 22-ի «ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 562-ն որոշման մեջ փոփոխություն եվ լրացում կատարելու մասին» թիվ 869-ն ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2006 թվականի հուլիսի 12-ի թիվ 38 (493) համարում հրապարակված՝ 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 562-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 869-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ հուլիսի 22-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2006 թվականի հուլիսի 1-ը, քանի որ այն ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։

 

Իրավական ակտերի
փորձաքննության վարչության պետ`

Կ. Խտրյան