12/07/2006

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2006 թվականի հունիսի 1-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» թիվ հօ-115-ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2006  թվականի հունիսի 28-ի թիվ 34 (489) համարում հրապարակված` 2006 թվականի հունիսի 1-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-115-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` հուլիսի 8-ից, քանի որ, այն  ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում: