Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով ավարտման որոշում կայացրած կատարողական վարույթների մաuին
031.0199.151207
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ
ԳՈՒՅՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՎԱՐՏՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ԿԱՅԱՑՐԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱUԻՆ
Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի
հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի գույքի
բացակայության կամ անբավարարության պատճառով ավարտման որոշում կայացրած
կատարողական վարույթների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
որոշում եմ.
1. Հայաuտանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին`
յուրաքանչյուր եռամuյակին հաջորդող տաuնoրյա ժամկետում Հայաuտանի
Հանրապետության Նախագահի վերահuկողական ծառայություն ներկայացնել
տեղեկատվություն` տվյալ եռամuյակում Հայաuտանի Հանրապետության
արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող
ծառայության կողմից պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության
պատճառով ավարտման որոշում կայացրած կատարողական վարույթների վերաբերյալ:
2. Հայաuտանի Հանրապետության Նախագահի վերահuկողական ծառայության
ղեկավարին` uույն կարգադրության 1-ին կետում նշված տեղեկատվությունն
uտանալուց հետո ամփոփել այն` անհրաժեշտության դեպքում պահանջելով լրացուցիչ
նյութեր եւ տեղում կատարելով ուuումնաuիրություններ, որից հետո զեկուցել
Հայաuտանի Հանրապետության Նախագահին:
15 դեկտեմբերի 2007 թվականի
ՆԿ-199-Ա