16/03/2006

ՀՀ արդարադատության նախարարի հրամանը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման եվ անցկացման կարգը հաստատելու մասին

«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
29 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206088

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 մարտի 2006 թ.
ք. Երևան

թիվ 44-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝


 

 

 Հաստատել հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը  (հավելված N 1-ը կցվում է)։


Դ. Հարությունյան


Հավելված  N 1

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի մարտի 16-ի
թիվ 44-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

 

  

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

  

1. Սույն կարգով սահմանվում է հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը:

2. Ծառայողական քննությունը օրենքով և սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:

3. Ծառայողական քննությունը նշանակում է Հայաստանի  Հանրապետության  արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության  գլխավոր հարկադիր կատարողը։

(3-րդ կետը խմբ. 05.10.06 N 188-Ն)

4. Ծառայողական քննություն կարող է նշանակվել նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված քննադատության, ինչպես նաև կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության  դատական ակտերի  գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

5. Կենտրոնական մարմնի կողմից նախատեսվող  կամ սկսված ծառայողական քննության իրականացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է հանձնարարվել նախարարության կառուցվածքային ստորաբաժանմանը:

(5-րդ կետը խմբ. 05.10.06 N 188-Ն)

6. Հարկադիր կատարողը, որի նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն, իրավունք ունի ներկայացնելու հիմնավորումներ, հարուցելու միջնորդություններ, ծանոթանալ  ծառայողական քննության նյութերին:

7. Հարկադիր կատարողը պարտավոր է ժամանակին ներկայանալ ծառայողական քննությունն իրականացնող ծառայողի կանչով, տալ գրավոր բացատրություններ:

8. Ծառայողական քննություն իրականացնող ծառայողը անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն ստանալ և բացատրություն վերցնել (ձև N 1)  ծառայողական քննության հետ առնչվող այլ անձանցից:

9. Ծառայողական քննություն իրականացնող ծառայողը ուսումնասիրում է գործին վերաբերող փաստաթղթերը, տեղեկանքները ու այլ նյութերը, անհրաժեշտության դեպքում` պատճենահանում դրանք:

10.Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարի կողմից նշանակված ծառայողական քննության եզրակացությունը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

(10-րդ կետը խմբ. 05.10.06 N 188-Ն)

11. Կենտրոնական մարմնի կողմից իրականացվող ծառայողական քննության եզրակացությունը հաստատում է Հայաստանի  Հանրապետության  գլխավոր հարկադիր կատարողը: Ծառայողական քննության արդյունքներով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու անհրաժեշտության դեպքում` 5-օրյա ժամկետում ծառայողական քննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարին՝ նրա համաձայնությունը ստանալու համար:

(11-րդ կետը խմբ. 05.10.06 N 188-Ն)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 05.10.06 N 188-Ն)

13. Ծառայողական քննության կատարման ժամկետը սահմանվում է մինչև երեսուն օր: Ծառայողական քննությունն իրականացնող ծառայողի առաջարկությամբ նախաձեռնողի կողմից ծառայողական քննության կատարման ժամկետը, կապված լրացուցիչ ուսումնասիրությունների կամ այլ հանգամանքների հետ, կարող է երկարաձգվել մինչև տասնհինգ օր:

14. Ծառայողական քննության արդյունքների հիման վրա ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Ձև N 1


 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«________»________________ թ.                                           ________________

 կատարման վայրը              

____________________________________________________________

 բացատրություն վերցնողի պաշտոնը, կոչումը և ազգանունը

 

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2006թ. մարտի ________-ի «Հարկադիր կատարողի

նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանելու մասին»

N_______ հրամանի՝ բացատրություն վերցրեցի.

 

____________________________________________________________

անուն, հայրանուն, ազգանուն

____________________________________________________________

ծննդյան տարեթիվը և վայրը

 ____________________________________________________________

աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը

_____________________________________________________________

փաստացի բնակության վայրը և հեռախոսահամարը


________________________________________ -ին առաջարկվեց բացատրություն

                              անունը, ազգանունը


տալ իրեն հայտնի փաստերի և հանգամանքների վերաբերյալ.

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

 

__________________________                           ________________________

          Բացատրություն տվողի ստորագրությունը                                                                ազգանունը 

__________________________                           ________________________

          Բացատրություն վերցնողի ստորագրությունը                                                             ազգանունը