02/03/2006

ՀՀ կառավարության որոշումը մրցույթով ընտրված լրատվամիջոցով հարկադիր աճուրդի ներկայացված պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը սահմանելու մասին

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2006 թվականի N 411-Ն

ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մրցույթով ընտրված լրատվամիջոցով հարկադիր աճուրդի ներկայացված պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 5
Երևան



Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 2-ի N 411-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Անշարժ գույք

Արժեթղթեր

Մշակութային արժեքներ

Երեք միլիոն դրամ գնահատված արժեքը գերազանցող շարժական գույք

Բաժնեմասեր

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան