18/11/2005

ՀՀ արդարադատության նախարարի հրամանը «քրեակատարողական ծառայողի վերապատրաստում եվ հատուկ ուսուցում անցնելու» կարգը հաստատելու մասին

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 դեկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 10205449

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան
թիվ ՔՀ-67-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝

1. Հաստատել «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու» կարգը (հավելված N 1) կցվում է։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

   


Դ. Հարությունյան

 


Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 18-ի
թիվ ՔՀ-67-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

  

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

  

Գ Լ ՈՒ Խ  1

  

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները:

2. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը նրա մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցումն է:

Քրեակատարողական ծառայողի մարտական պատրաստվածությունը բարձր պահելու նպատակով, վերապատրաստման շրջանակներում անցկացվում են նաև ուսումնամարզական պարապմունքներ:

3. Քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցումը նրա՝ օրենքով նախատեսված հրազենի և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերումն է, որը ներառում է

1) հրազենի կառուցվածքի, նշանակության, նրա հետ վարվեցողության, պահպանման իմացությունը,

2) հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմանների և վարժաձևերի իմացությունը,

3) հրազենի և հատուկ միջոցներ գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնների իմացությունը,

4) հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու իմացությունը:

4. Վերապատրաստման և հատուկ ուսուցման նպատակն է ապահովել քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման արդյունավետության և մշտական մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

  

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածով, ինչպես նաև սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերում։

(5-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն)

6. Վերապատրաստումը և հատուկ ուսուցումն անցկացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով:

7. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամկետը չի կարող պակաս լինել 60 ակադեմիական ժամից:

(7-րդ կետը փոփ. և 2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 16.10.06 թիվ ՔՀ-57-Ն)

8. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում կամ հատուկ ուսուցում կարող է անցնել իր կամ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:

(8-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն)

9. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին, իսկ սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում՝ քրեակատարողական ծառայողի հաշվին:

10. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամանակ քրեակատարողական ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են:

(10-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն)

11. Վերապատրաստվող կամ հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողը համապատասխան հաստատություն է ներկայանում համազգեստով, իր հետ պետք է ունենա ծառայողական վկայական:

(11-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն, 19.12.11 N 217-Ն)

12. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված կազմակերպչական բնույթի աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժինը:

(12-րդ կետը փոփ. 04.06.12 N 89-Ն)

13. Կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժինը վերապատրաստումից կամ հատուկ ուսուցումից առնվազն մեկ ամիս առաջ դրանց սկզբնաժամկետի մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայողին, ինչպես նաև համապատասխան մարմնի կամ հիմնարկի ղեկավարին:

(13-րդ կետը փոփ. 04.06.12 N 89-Ն)

13.1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետը՝ Հայաստանի Հանրապետության նախարարի կողմից հաստատված վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագրին համապատասխան, վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացները սկսվելուց առնվազն երեք շաբաթ առաջ ուսումնական հաստատություն է ներկայացնում վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցնող ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ քրեակատարողական հիմնարկի կամ մարմնի անվանումը:

(13.1 կետը լրաց. 04.06.12 N 89-Ն)

14. Ուսումնական հաստատությունը պարտավոր է յուրաքանչյուր խմբի դասընթացը սկսվելուց ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում քրեակատարողական վարչություն տրամադրել տեղեկատվություն վերապատրաստման կամ հատուկ ուսուցման անցկացման վայրի վերաբերյալ:

(14-րդ կետը խմբ. 18.12.09 N 312-Ն, 19.12.11 N 217-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

  

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

15. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակացույցը:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քրեակատարողական ծառայողների հաջորդ տարվա վերապատրաստման և հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագրերը հաստատում է վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամանակացույցի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում:

(15-րդ կետը լրաց. 14.02.07 N 22-Ն, խմբ. 19.12.11 N 217-Ն)

16. Վերապատրաստման ծրագիրը ներկայացվում է ըստ քրեակատարողական ծառայության այն ոլորտների, որոնցում կան վերապատրաստման և հատուկ ուսուցման ենթակա քրեակատարողական ծառայողներ:

(16-րդ կետը լրաց. 14.02.07 N 22-Ն)

17. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագիրը պետք է առնվազն ներառի՝

1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը,

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 18.12.09 N 312-Ն)

3) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (ներառյալ յուրաքանչյուր խմբում ներառված քրեակատարողական ծառայողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ոլորտների և ծառայության վայրի) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:

(17-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն, լրաց., փոփ. 18.12.09 N 312-Ն, խմբ. 19.12.11 N 217-Ն, 04.06.12 N 89-Ն)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 18.12.09 N 312-Ն)

18.1 «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վերապատրաստման դեպքում քրեակատարողական վարչության պետը դասընթացները սկսվելուց առնվազն երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում վերապատրաստման ժամանակացույցը, որը ներառում է վերապատրաստվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը, և տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված վերապատրաստման դասախոսությունների ու գործնական պարապմունքների ցանկը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան ցուցումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

(18.1 կետը լրաց. 19.12.11 N 217-Ն)

19. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

  

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 14.02.07 N 22-Ն)

20.1 (21.1-րդ կետն ուժը կորցրել է 19.12.11 N 217-Ն)

21. Քրեակատարողական ծառայողը համարվում է վերապատրաստում կամ հատուկ ուսուցում չանցած, եթե՝

1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի 30 տոկոսը կամ ավելին.

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.11 N 217-Ն)

(21-րդ կետը խմբ. 30.05.08 N 43-Ն, փոփ. 19.12.11 N 217-Ն)

22. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից հարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու վերապատրաստման կամ հատուկ ուսուցման հաջորդ դասընթացներից որևէ մեկին։

Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողը ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման՝ իր միջոցների հաշվին:

(22-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն)

23. Վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցած քրեակատարողական ծառայողին տրվում է համապատասխան վկայական, իսկ չանցած քրեակատարողական ծառայողին՝  համապատասխան տեղեկանք:

24. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման արդյունքում ուսումնական հաստատության կողմից տրված  տեղեկանքը կամ վկայականը կցվում է քրեակատրողական ծառայողի անձնական գործին:

 

Ձև 1

  

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

  

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
(Ձև 1-ն ուժը կորցրել է 18.12.09 N 312-Ն)