29/01/2024

Արդարադատության նախարարի՝ Գևորգ Հովհաննիսյանին Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին N 41-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 41-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ՀՈՒՆՎԱՐԻ 2024 Թ.                                                 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի՝ 2024 թվականի հունվարի 24-ի Ե 40/10-369 գրությամբ ներկայացված առաջարկությունը և  Գ. Հովհաննիսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Ժուդոլֆի Հովհաննիսյանին 2024 թվականի հունվարի 26-ից ազատել քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:
 
                                                     
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ